Այս դուռը գյուղի մշակույթի պալատի դուռն է, որ չնայած բաց է բայց ոչ ոք նրա ասիճաններից չի բարձրանում, ամեն դեպքում մշակութային որեւէ աշխատանքի կամ որեւէ ներկայացում դիտելու համար:
Ոչ ոք չի մտածում գյուղի խնդիրը միայն խաղողի ու ծիրանի իրացում չէ:Գյուղն էլ մշակութային խնդիրներ ունի:Գյուղում էլ տաղանդավոր երեխաներ կան, որոնք ցանկանում են դաշնակահար
լինել
կամ
պարող,
երգիչ
ու
կավագործ...Երեւի
մի
օր
այս
պարզունակ
ճշմարտության
մասին
կխորհենք,երբ մշակույթի
պալատը
ավերված
խրճիթի
կվերածվի
ու
այն ժամ
պատկան
մարմինները
կհայտարարեն
թե
բյուջե
չկա
գյուղերում
մշակույթի պալատ կառուցելու համար:Ահա այսպես ենք ոչնչացնում մեր եղածն ու մեր ունեցվածքը:
Ժորժ Համյան


Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete